Ինչպես գրել և կարդալ հայերեն տառեր բջջային հեռախոսներում

Նախորդ նյութերից մեկում անդրադարձել էի ինտերնետում հայատառ գրելուն և վերջ դնելու տրանսլիտով կայքեր կամ հաղորդագրություններ գրելուն: Սակայն որոշ մարդիկ չհամաձայնվեցին իմ կարծիքի հետ՝ ասելով, որ բջջային հեռախոսներով հնարավոր չէ հայերեն տառերով շփվել: Կատարեցի որոշակի ուսումնասիրություններ և պարզվեց, որ բջջային հեռախոսներում հնարավոր է հայերեն գրել և կարդալ: Բնականաբար խոսքը սմարթֆոնների մասին է, իսկ մնացած հեռախոսների պարագայում այլ խնդիր է: Ես փորձարկել եմ Nokia 5800 սմարթֆոնի վրա, որի ՕՀ-ն Symbian 9.4 է: Խնդրում եմ մեկնաբանությունում գրեք ձեր հեռախոսների մոդելները և որ մոդելների վրա է աշխատում տվյալ մեթոդը: Նախքան թեմային անցնելը ուզում է շնորհակալություն հայտնել հետևյալ մարդկանց՝

-forum.bit.am-ի անձնակազմին՝ հայերեն տառերը բջջայինում ցուցադրելու մեթոդում ինձ օգնելու համար:-Հայկ Դինգչյանին՝ հայերեն ֆոնտերը ինձ տրամադրելու համար:— Եվ վերջապես Բեն Քարամյանին, ով իր կամքով և նախաձեռնությամբ ինձ տեղեկացրեց բջջայինում հայերեն գրելու մեթոդի մասին և տրամադրեց հայերեն տառերի skin-ը:
Այսպիսով պաշտոնական մասը վերջացրեցինք և անցանք բուն թեմային


Հայերեն կարդալու համար՝1. Ներբեռնում եք Opera Mobile 10 ծրագիրը
2. Տեղադրում եք բջջային հեռախոսի մեջ:
3. Ներբեռնում եք հետևյալ ֆոնտերը:
4. Տեղադրում եք ֆոնտերը
E:\System\Apps\OperaMobile\fonts2
դիրեկտորիայում (ուշադրություն դարձրեք, ոչ թե fonts, այլ fonts2)
5. Անջատում և միացնում եք հեռախոսը:
6. Զարմանում

Հայերեն գրելու համար՝
1. Ներբեռնում եք հետևյալ ծրագիրը:
2. Տեղադրում եք բջջայինի մեջ (ծրագիրը կամ պետք է տեղադրել ֆայլային համակարգը կոտրած հեռախոսների վրա, կամ ստորագրել Ձեր անձնական սերտիֆիկատով):
3. Ներբեռնում եք հետևյալ ֆայլը, որը իրենից ներկայացնում է նախորդ ծրագրի skin հայերեն տառերով:
4. Տեղադրում եք այդ ֆայլը
E:\Data\Baidu\input\touchskin
E:\Data\Baidu\input\touchskinW
դիրեկտորիաներում:
5. Մտնում եք 2-րդ կետում ներբեռնած Baidu ծրագրի կարգավորումների մեջ և skin-ների բաժնում ընտրում հայերենը:
