Ինչպես գտնել անհրաժեշտ պատուհանը Google Chrome-ում բացաված բազմաթիվ պատուհանների մեջ



Բոլորս էլ գիտենք,որ երբ Google Chrome-ում բազմաթիվ պատուհաններ են բացվում՝ նրանց վերնագրերը այլևս չեն երևում:Դրանից հետո շատ դժվար է լինում գտնել անհրաժեշտ պատուհանը:
     Դրա համար Google Chrome-ը ունի մի շատ լավ ավելացում,որը հնարավորություն է տալիս հեշտությամբ գտնել անհրաժեշտ պատուհանը:Պարզապես սեղմեք նրան համապատասխանող կոճակի վրա և ընտրեք պատուհանը:Ավելացումը տեղադրելու համար այցելեք այստեղ և սեղմեք Install

Комментариев: 0

Ինչպես երգի հատվածից իմանալ հեղինակի ու երգի անունը

Նախորդ նյութերում խոսել ենք, որ երգի մի փոքրիկ հատվածից հնարավոր է որոշել տվյալ երգի հեղինակի և երգի անունը: Սակայն այդ միջոցը աշխատում էր միայն Սմարթֆոն հեռախոսների համար (Shazam, Midomi): Սովորական համակարգիչների համար էլ գոյություն ունեն մի քանի նման ծրագրեր: Սակայն այդ ծրագրերի բազան այդքան էլ հագեցած չի և քիչ դեպքերում են դրանք կարողանում որոշել երգի տվյալները: Գոյություն ունի բջջային հեռախոսների համար նախատեսված Midomi ծրագրի օնլայն տարբերակը, որի միջոցով կարող ենք ստանալ մեր ուզած ինֆորմացիան:
1. Այցելեք www.midomi.com
2. Վերևի հատվածում սեղմեք նկարում նշված հատվածը:


3.Բացված պատուհանում սեղմեք Allow: Ու երգեք միկրոֆոնով կամ դրեք այդ երաժշտությունը միկրոֆոնի մոտ: Ծրագիրը երբեմն ավտոմատ ցածրացնում է համակարգչի երաժշտությունը, այսինքն եթե ցանկանում եք այդ երգը բացել համակարգչի մեջ ու որոշել, ապա պետք է համակարգչի ձայնը շատ բարձրացնել, որպեսզի այդ երաժշտութունը լսվի միկրոֆոնի մեջ:

4. Մի քանի վայրկյան հետո կայքում կտեսնեք երգի տվյալները:


Комментариев: 1

Մաքրում ենք համակարգիչը ավելորդ ֆայլերից

Երևի նկատած կլինեք, որ նոր ֆորմատավորված համակարգիչները ավելի արագ ու թեթև են աշխատում, քան ֆորմատավորումից մի քանի ամիս անց: Դա ինչ-որ չափով կախված է այն բանից, թե ծավալի ու տեսակի ծրագրեր ու խաղեր եք տեղադրում համակարգչում: Սակայն համակարգչում բացի ձեր կողմից տեղադրվող ֆայլերից, աշխատանքի ընթացքում հայտնվում են նաև անպետք ու ավելորդ ֆայլեր, որոնց կարող են դանդաղեցնել համակարգչի աշխատանքը: Այդ ֆայլերը հիմնականում ստեղծվում են ինտերնետային կայքեր այցելելու և տարբեր ծրագրեր աշխատեցնելու հետևանքով: Ինտերնետից հետո մնացած ֆայլերը կոչվում են Temporary Internet Files, իսկ համակարգչում գտնվող մնացած անպետք ֆայլերը՝ Temp


Այդ ֆայլերը ջնջելուց հետո համակարգիչը սկսում է ավելի արագ ու թեթև աշխատել, ինչպես նաև ավելանում է սկավառակի ազատ տարածքի չափը: Բացի վերը նշված ֆայլերից գոյություն ունեն նաև այլ անպետք ֆայլեր: Որպեսզի այդ ֆայլերը առանձին-առանձին չջնջեք, գոյություն ունի մի շատ լավ ծրագիր, որը ձեր փոխարեն մաքրում է այդ ավելորդ ֆայլերը: CCleaner ծրագիրը մաքրում է տարբեր ինտերնետ դիտարկիչների, աղբարկղի,  տարբեր բնույթի ծրագրերի և Windows-ի ավելորդ ֆայլեր: Նշեմ նաև, որ դուք եք ընտրում, թե որ ֆայլերը մաքրի կամ չմաքրի:

 
Комментариев: 0

Ինչպես Facebook-ում կայքի համար ստեղծել ընկերների խումբ




Facebook-ն ունի մի շատ օգտակար ֆունկցիա,որը հնարավորություն է տալիս ստեղծել ընկերների խումբ,ովքեր հավանում են տվյալ կայքը:Այդպիսի խումբ ունեմ նաև ես,որը կարող եք տեսնել բլոգի ձախ հատվածում:Բայց չշեղվենք թեմայից և անցնենք գործի՝

1.Կայքի  էջ ստեղծելու համար այցելեք այստեղ:
2.Ընտրեք կայքի կատեգորիան,ընդունեք պայմանները և սեղմեք Սկսել:



3.Այնուհետև կհայտնվի այսպիսի էջ,որը ոչ-մի դեպքում չպետք է փակել:



4.Այժմ պետք է ստեղծել բլոկը:Դրա համար այցելում ենք այստեղ:5.Copy-Paste ենք անում կայքի ֆեյսբուքյան էջի URL հասցեն առաջին կետում:6.Կարգավորում ենք մնացած պարամետրերը և սեղմում Get Code:





7.Պատճենում ենք 
XFBML կոդը և տեղադրում կայքի անհրաժեշտ հատվածում:

       

Հավելյալ:Եթե սկզբնական լայնությունը չի համապատասխանում ձեր կայքին,ապա կարող եք այն փոփոխել հենց կոդի մեջ՝փոխելով width(լայնություն)-ի արժեքը:  width=«250»
Комментариев: 0

Ինչպե՞ս Odnoklassniki.ru կայքում հավաքել 500-ից ավել ընկերներ


Վերջերս բացահայտել եմ, որ odnoklassniki.ru կայքում կարող ենք հավաքել 500-ից ավել ընկերներ:Որպեսզի հավաքենք 500-ից ավել ընկերներ հարկավոր է հետևել նշված քայլերին:
1.Հավաքում ենք 500 հատ ընկերներ
2. Հարկավոր է խնդրել ընկերներին ,որպեսզի ձեզ գցեն «чёрный список»
3.Հավաքում ենք նորից ընկերներ
4.Ասում ենք ընկերներին` որոնք ձեզ գցել եին «чёрный список» հանեն այնտեղից:

Комментариев: 0

Ինչպես տեսաձայնագրել աշխատանքային սեղանը(Desktop)



Ձեզ եմ ներկայացնում մի ծրագիր,որը հնարավորություն է տալիս տեսաձայնագրել և նկարահանել աշխատանքային սեղանը:Ճիշտ է գոյություն ունեն նմանատիպ այլ ծրագրեր,սակայն այս մեկը իմ կարծիքով ամենալավերից է:



Ծրագիրը իրենից ներկայացնում է մի փոքրիկ պատուհան,որում տեղակայված են բոլոր գործիքները:

Աշխատանքային սեղանը տեսաձայնագրելու համար՝
1.Ընտրեք տեսաձայնագրման գործիքը



2.Ընտրեք ձայնագրման տարածքը



3.Սեղմեք Старт և կատարեք գործողությունը,իսկ ձայնագրումը կանգնեցնելու համար սեղմեք F11:


                                              
Комментариев: 0

Ինչպես ջնջել համակարգչում կուտակված ավելորդ աղբը



Windows-ն իր մեջ ունի մի շատ օգտակար գործիք,որը հնարավորություն է տալիս ջնջել համակարգչում կուտակված ավելորդ աղբը:Այն օգտագործելու համար՝

1.Մտեք Пуск>>Все Программы>>Стандартные>>Служебные>>Очистка диска



2.Ընտրեք այն դիսկը,որը պետք է մաքրվի և սեղմեք OK:



3.Այնուհետև բացված պատուհանում ընտրեք ջնջվող ֆայլերը և սեղմեք OK:

Комментариев: 0

Ինչպես ամբողջովին ջնջել ծրագրերը մկնիկի աջ click-ի միջոցով

Ծրագրերը Uninstall անելու համար պետք է մտնել Control Panels, հետո բացել համապատասխան պատուհանը, ցուցակի մեջ գտնել ծրագրի անունը և ջնջել: Բայց գոյություն ունի մի ծրագիր, որի միջոցով կարող եք ծրագրերը ամբողջովին ջնջել՝ այդ ծրագրի կարճ հղման վրա աջ click անելով:
1. Ներբեռնեք այս ծրագիրը և տեղադրեք համակարգչի մեջ:2. Հիմա աջ click արեք այն ծրագրի shortcut-ի վրա, որը ուզում եք ջնջել և սեղմեք Uninstall

3. Բացված պատուհանում սեղմեք Yes, այնուհետև Go


4. Այս քայլում արդեն բացվում է տվյալ ծրագրի Uninstaller-ը, որտեղ էլ հետևելով հրահանգներին կարող եք ջնջել ծրագիրը:

Комментариев: 2

Photoshop-ի 10 հետաքրքիր դասեր

         
                                            Լեզուն: Ռուսերեն
                                                 Չափը: 4MB


                                  Ներբեռնել
Комментариев: 0

Ստուգեք ձեր ուշադրությունը


Ուշադիր նայեք այս նկարին:Նրանում կատու է թաքնված:Փորձեք գտնել նրան:
Եթե այնուամենայնիվ ձեզ մոտ ոչինչ չստացվեց,նայեք այստեղ:
Комментариев: 0
Страницы: 1 2 3 4 5 6 ...
накрутить телеграм
Tiko MnAcAkAnYaN
Tiko MnAcAkAnYaN
Был на сайте никогда
Читателей: 23 Опыт: 0 Карма: 1
Բլոգի էջերը դիտել են

1 7 4 2 7 1
 
Radio




все 21 Мои друзья
Я в клубах
Демотиваторы Пользователь клуба
Картинки Пользователь клуба
Клуб любителей кино CINEMAholic Пользователь клуба
Аниме Пользователь клуба
Любители книг Пользователь клуба
House M.D. Пользователь клуба
Фотографируем Пользователь клуба
avto-muzon Пользователь клуба
Выскажись здесь... Пользователь клуба