Ինչպես ջնջել կամ անջատել Google Chrome-ի ավելացումները
Բլոգում կան Google Chrome-ի համար նախատեսված մի շարք ավելացումներ, որոնք տեղադրելուց հետո օգտագործողները դժվարանում են այն ջնջել կամ ժամանակավորապես անջատել: Տեսնենք թե ինչպես է դա արվում:
1. Chrome-ի հասցեի դաշտում գրեք chrome://extensions և սեղմեք Enter:2. Բացված էջում գտեք այն ավելացումը, որը ուզում եք ջնջել կամ ժամանակավորապես անջատել:3. Ջնջելու համար սեղմեք Uninstall, իսկ անջատելու համար՝ Disable: