Ինչպես ֆորմատավորել համակարգիչը և տեղադրել WindowsXP Օպերացիոն համակարգ

Բազմաթիվ այցելուների խնդրանքով այսօր կխոսենք համակարգչից օգտվելու կարևոր նախապայմաններից մեկի հետ: Կսովորենք, թե ինչպես ջնջել և տեղադրել XP օպերացիոն համակարգ:
1.Եթե ձեր համակարգչի հիշողությունը կիսված է մի քանի մասի (C, D և այլն) և ցանկանում եք ֆորմատավորել միայն մի մասը (օրինակ C), ապա պատճենեք բոլոր անհրաժեշտ ֆայլերը C սկավառակից դեպի D (տառերը կարող են լինել տարբեր):2.Դրեք WindowsXP սկավառակը համակարգչի մեջ:3.Restart արեք համակարգիչը:4.Եթե համակարգիչը առաջնային չի բեռնավորվում սկավառակից և բեռնավորվում է Windows-ը, ապա պետք է BIOS-ի կարգավորումներում գտնել Boot Device Priority կամ դրա նման մի դաշտ և փոխել այդ հերթականությունը այնպես, որպեսզի սկավառակից կարդա առաջնային: BIOS մտնելու համար անհրաժեշտ է համակարգիչը միացնելուց 2-3 վայրկյան անց սեղմել համապատասխան կոճակ: Այդ կոճակը տարբեր համակարգիչների մոտ տարբեր է: Հիմնականում օգտագործվում են հետևյալ կոճակները՝ F2, F10, F12, Del: Կարող եք հերթով փորձել:

5. Եթե ձեր համակարգչի BIOS-ի կարգավորումներում նշված է, որ համակարգիչը առաջնային միանա սկավառակից, ապա պետք է հայտնվի այսպիսի հաղորդագրություն` Booting From CD… կամ Press any key to boot from CD… Այդ ընթացքում անհրաժեշտ է սեղմել Enter:
6. Բացվում է Setup-ը և սկսում է բեռնվել սկավառակից: Բեռնվելուց հետո (մի քանի րոպե կարող է տևել) անհրաժեշտ է սեղմել Enter: Այնուհետև պետք է սեղմել F8: Բացված էջում սեղմել Esc:

7. Բացվում է մի էջ, որտեղ ցուցադրվում են ձեր սկավառակները: Ցուցադրվում են նաև Partition-ները (C, D և այլն): Այստեղ կարող եք կիսել սկավառակը մի քանի մասի կամ միացնել կիսված մասերը: Դրա համար հետևեք համակարգչի հրամաններին և սեղմեք համապատասխան տառեր: Իսկ եթե ցանկանում եք թողնել նույնը և անցնել առաջ, ապա նշեք C սկավառակը (հիմնական սկավառակը) և սեղմեք Enter:

8. Նշեք Format using NTFS file system և սեղմեք ENTER: Ֆորմատավորումը այս պահից կսկսի կատարվել և որոշ ժամանակ անց համակարգիչը ավտոմատ restart կլինի: Այս դեպքում չսեղմել Enter կոճակը Press any key to boot from CD հաղորդագրության դեպքում:9.Օպերացիոն համակարգի տեղադրման ընթացքում կարող է պահանջվի կատարել որոշակի կարգավորումներ, որոնք կարող եք բաց թողնել և կատարել տեղադրումից հետո: Միայն նշեմ, որ եթե ցանկանում եք խնդիրներ չունենալ հայերեն և ռուսերեն տառատեսակների հետ, ապա այդ կարգավորումներում պետք է կատարել նկարում ցուցադրվածները՝

Հ.Գ.Ֆորմատավորումը կատարելով կարող եք վնասել ձեր աշխատող օպերացիոն համակարգը և ջնջել կարևոր տվյալներ: Այնպես որ ֆորմատավորեք այն դեպքում, երբ համոզված եք, որ կարող եք ավարտին հասցնել գործընթացը:
Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.

Войти через социальные сети:

Tiko MnAcAkAnYaN
Tiko MnAcAkAnYaN
Был на сайте никогда
Читателей: 24 Опыт: 0 Карма: 1
Բլոգի էջերը դիտել են

1 7 4 2 7 1
 
все 21 Мои друзья
Я в клубах
Демотиваторы Пользователь клуба
Картинки Пользователь клуба
Клуб любителей кино CINEMAholic Пользователь клуба
Аниме Пользователь клуба
Любители книг Пользователь клуба
House M.D. Пользователь клуба
Фотографируем Пользователь клуба
avto-muzon Пользователь клуба
Выскажись здесь... Пользователь клуба