Ինչպես պատճենել երգերը Audio CD-ից

Գոյություն ունեն հատուկ սկավառակներ, որոնց վրա տեղադրված երգերը MP3 երգեր չեն և դրանցից երգերը սովորական եղանակով պատճենելը չի աշխատում: Այդ ֆայլերը անհրաժեշտ է Rip անել հատուկ ծրագրերի միջոցով: Գոյություն ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք ունեն այդ ֆունկցիան: Windows media player-ը նույնպես ունի այդ հնարավորությունը:

Комментариев: 0

Ինչպես տեղադրել Google Chromium OS-ը Windows-ի վիրտուալ միջավայրում


Նախորդ նյութերից մեկում գրել էի, թե ինչպես է հնարավոր տեղադրել Apple MacOS-ը վիրտուալ միջավայրում: Այժմ տեսնենք, թե ինչպես կարելի է Գուգլի կողմից թողարկված օպերացիոն համակարգը տեղադրել վիրտուալ միջավայրում: Սա Նշանակում է, որ դուք կունենաք Google Chromium OS օպերացիոն համակարգ, որը աշխատում է Windows-ում որպես ծրագիր: Դրա համար Ձեզ անհրաժեշտ է ունենալ Virtual Box ծրագիրը: 
1. Ներբեռնում ենք VirtualBox ծրագիրը:2. Տեղադրում ենք այն համակարգչի մեջ (install)3. Եթե չունեք utorrent ծրագիրը, ապա ներբեռնում ենք այն:4. Ներբեռնում ենք հետևյալ ֆայլ:5. Բացում ենք այն utorrent ծրագրի միջոցով և ներբեռնում:6. Ներբեռնված ֆայլը WinRar-ի օգնությամբ Extract եք անում որևէ թղթապանակի մեջ:7. Բացում ենք VirtualBox ծրագիրը և ստեղծում նոր վիրտուալ մեքենա (օպերացիոն համակարգը նշել Linux):




Այնուհետև միացրեք վիրտուալ մեքենան և գրեք Ձեր գուգլի օգտանունն ու գաղտնաբառը:



Комментариев: 0

Ինչպես գրել և կարդալ հայերեն տառեր բջջային հեռախոսներում


 
 Նախորդ նյութերից մեկում անդրադարձել էի ինտերնետում հայատառ գրելուն և վերջ դնելու տրանսլիտով կայքեր կամ հաղորդագրություններ գրելուն: Սակայն որոշ մարդիկ չհամաձայնվեցին իմ կարծիքի հետ՝ ասելով, որ բջջային հեռախոսներով հնարավոր չէ հայերեն տառերով շփվել: Կատարեցի որոշակի ուսումնասիրություններ և պարզվեց, որ բջջային հեռախոսներում հնարավոր է հայերեն գրել և կարդալ: Բնականաբար խոսքը սմարթֆոնների մասին է, իսկ մնացած հեռախոսների պարագայում այլ խնդիր է: Ես փորձարկել եմ Nokia 5800 սմարթֆոնի վրա, որի ՕՀ-ն Symbian 9.4 է: Խնդրում եմ մեկնաբանությունում գրեք ձեր հեռախոսների մոդելները և որ մոդելների վրա է աշխատում տվյալ մեթոդը: Նախքան թեմային անցնելը ուզում է շնորհակալություն հայտնել հետևյալ մարդկանց՝ 

 

-forum.bit.am-ի անձնակազմին՝ հայերեն տառերը բջջայինում ցուցադրելու մեթոդում ինձ օգնելու համար:-Հայկ Դինգչյանին՝ հայերեն ֆոնտերը ինձ տրամադրելու համար:— Եվ վերջապես Բեն Քարամյանին, ով իր կամքով և նախաձեռնությամբ ինձ տեղեկացրեց բջջայինում հայերեն գրելու մեթոդի մասին և տրամադրեց հայերեն տառերի skin-ը:

Այսպիսով պաշտոնական մասը վերջացրեցինք և անցանք բուն թեմային ))




Հայերեն կարդալու համար՝1. Ներբեռնում եք Opera Mobile 10 ծրագիրը
2. Տեղադրում եք բջջային հեռախոսի մեջ:
3. Ներբեռնում եք հետևյալ ֆոնտերը:
4. Տեղադրում եք ֆոնտերը 
E:\System\Apps\OperaMobile\fonts2
դիրեկտորիայում (ուշադրություն դարձրեք, ոչ թե fonts, այլ fonts2)
5. Անջատում և միացնում եք հեռախոսը:
6. Զարմանում


Հայերեն գրելու համար՝
1. Ներբեռնում եք հետևյալ ծրագիրը:
2. Տեղադրում եք բջջայինի մեջ (ծրագիրը կամ պետք է տեղադրել ֆայլային համակարգը կոտրած հեռախոսների վրա, կամ ստորագրել Ձեր անձնական սերտիֆիկատով):
3. Ներբեռնում եք հետևյալ ֆայլը, որը իրենից ներկայացնում է նախորդ ծրագրի skin հայերեն տառերով:
4. Տեղադրում եք այդ ֆայլը 
E:\Data\Baidu\input\touchskin
E:\Data\Baidu\input\touchskinW
դիրեկտորիաներում:
5. Մտնում եք 2-րդ կետում ներբեռնած Baidu ծրագրի կարգավորումների մեջ և skin-ների բաժնում ընտրում հայերենը:

Միայն տեղեկացնեմ, որ skin-ների բաժնում հեռախոսի ուղղահայաց դիրքը կարող եք ընտրել հայատառ ստեղնաշար, իսկ հորիզոնական դիրքում ռուսերեն կամ անգլերեն:
Комментариев: 0

Лучшие мастера футбольных трюков

Комментариев: 0

Kак сделать себя звезду на Oдноклассники урок!

Комментариев: 1

-66 лет в Одноклассниках

Комментариев: 0

0 лет в Одноклассниках

Комментариев: 0

Փոխում ենք խաղերի պարամետրերը Cheat Engine ծրագրի միջոցով

Գոյություն ունեն ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր է փոխել խաղերի պարամետրերը: Դրանցից են օրինակ Cheat Engine-ը և ArtMoney: Այսօր կխոսենք առաջին ծրագրի մասին: Ենթադրենք խաղում ենք մի խաղ, որտեղ մենք ունենք 100 ոսկի: Այս դեպքում ծրագրում որոնում ենք բոլոր այն փոփոխականները, որոնց արժեքները հավասար են 100-ի: Այնուհետև խաղում կատարում ենք որոշակի գործողություններ, որից հետո ոսկին դառնում է 120: Այս դեպքում պետք է ծրագրի մեջ որոնել այն փոփոխականները, որոնք 100-ից դարձել են 120: Այս պրոցեսը այնքան ենք շարունակում, մինչև ծրագրում հստակ մնա փոփոխական, որի արժեքը փոխելով մեր ոսկիները դարձնում ենք 1000 կամ ավելի շատ: Օրինակի վրա տեսնենք, թե ինչպես է ծրագիրը աշխատում: Փորձարկումը կանենք Windows-ի մեջ ներառված Solitaire խաղի վրա:
Խաղի սկզբում մենք ունենք 0 միավոր: Բացում ենք Cheat Engine ծրագիրը և սեղմում նկարում ցույց տրված կոճակը:

Բացված պատուհանում գտնում ենք ընթացիկ խաղի պրոցեսը և բացում այն:
Քանի որ մենք սկզբնական ունենք 0 միավոր, ապա ծրագրում գրում ենք 0 և որոնում այն փոփոխականները, որոնց արժեքները հավասար են 0՝

Ծրագրի ձախ անկյունում կանաչ գույնով հայտնվում են այն փոփոխականների հասցեները, որոնց արժեքները հավասար են 0: Այնուհետև խաղում որոշակի ճիշտ գործողություններ կատարելուց հետո մեր միավորների քանակը շատացնում ենք:
Վերադառնում ենք Cheat Engine ծրագիր և այս անգամ որոնում մեր նոր միավորը՝

Ծրագիրը արդեն ֆիլտրեց մի քանի հասցեներ և մեր միավորների հասցեն դրանցից մեկի մեջ է: Քանի որ հաստատ չգիտենք, թե դրանցից որն է, ապա շարունակում ենք խաղալ, մինչև միավորը մեր միավորը ևս մեկ անգամ փոխվի


Վերադառնում ենք Cheat Engine ծրագիր և որոնում նոր արժեքը՝
Ծրագրի ձախ հատվածում մնաց միայն մեկ արժեք (Եթե մեկից ավել են, ապա շարունակում ենք այնքան կրկնել նախորդ քայլերը, որ մնա մի արժեք): Դա նշանակում է, որ մենք գտանք այն փոփոխակի հասցեն, որի արժեքը փոխելով կարող ենք շատացնել մեր միավորները: Երկու անգամ սեղմում ենք այդ հասցեի վրա (տվյալ դեպքում 06291410): Այն հայտնվում է ծրագրի ներքևի մասում: Այնուհետև 2 անգամ սեղմում ենք դրա Value արժեքի վրա և գրում ցանկացած թիվ: Բացում ենք խաղը և հիանում մեր միավորներով:

Տվյալ ծրագրով հնարավոր է փոխել բազմաթիվ խաղերի ու ծրագրերի պարամետրեր: Նշեմ նաև, որ օդնոկլասնիկի կայքի խաղերի մեծամասնությունը լինում է տվյալ ծրագրով խաբել: Մնացածը թողնում եմ Ձեր երևակայության և հնարավորությունների վրա:
Ներբեռնել
Հ.Գ.Խաղացեք արդար...

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`


Комментариев: 0

Ինչպես տեղադրել Apple MacOS-ը Վիրտուալ միջավայրում

Վերջերս ուզում էի ծանոթանալ Mac OS X Snow Leopard օպերացիոն համակարգի հետ: Ինչպես գիտեք այս օպերացիոն համակարգը հիմնականում տեղադրված է Apple Macintosh համակարգիչների վրա: Սակայն այն հնարավոր է նաև տեղադրել սովորական համակարգչի վրա, եթե իհարկե համակարգչի որոշ պարամետրեր համապատասխանում են դրան: Իսկ եթե չեք ուզում փոխել Windows օպերացիոն համակարգը MacOS-ի, ապա կարող եք այն տեղադրել վիրտուալ միջավայրում: Սա Նշանակում է, որ դուք կունենաք MacOS օպերացիոն համակարգ, որը աշխատում է Windows-ում որպես ծրագիր: Դրա համար Ձեզ անհրաժեշտ է ունենալ Virtual Box ծրագիրը: Նախևառաջ պետք է Ձեր համակարգիչը բավարարի հետևյալ մինիմալ պայմաններին՝



Intel/AMD պրոցեսոր SSE2 SSE3-ի հնարավորությամբ512 ՄԲ դինամիկ հիշողություն128 ՄԲ Վիդեոքարտ7-8 ԳԲ ազատ հիշողություն
Եթե համակարգիչը բավարարում է վերը նշված պայմաններին, ապա անցնում ենք առաջ՝
1. Ներբեռնում ենք VirtualBox ծրագիրը:2. Տեղադրում ենք այն համակարգչի մեջ (install)3. Եթե չունեք utorrent ծրագիրը, ապա ներբեռնում ենք այն:4. Ներբեռնում ենք հետևյալ ֆայլը:5. Բացում ենք այն utorrent ծրագրի միջոցով և ներբեռնում:6. Գրում ենք ներբեռնված ֆայլի պարունակությունը DVD սկավառակի վրա կամ ցանկացած վիրտուալ սկավառակների ծրագրի միջոցով (օրինակ Daemon Tools) տեղադրում ենք մեր սկավառակը:7. Բացում ենք VirtualBox ծրագիրը և ստեղծում նոր վիրտուալ մեքենա (օպերացիոն համակարգը նշել MacOSx):8. Պատրաստելուց հետո մտնում ենք վիրտուալ մեքենայի պարամետրերի մեջ և անջատում EFI ֆունկցիան:




9. Եվ վերջում բացում ենք մեր ստեղծած վիրտուալ մեքենան ու նշում մեր այն օպտիկական սկավառակը, որտեղից պետք է տեղադրվի այն (կարող է լինել նաև վիրտուալ սկավառակ)




Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`


Комментариев: 0

Որտեղ են կորում մեգաբայթերը

Եթե ցանկանում եք իմանալ, թե յուրաքանչյուր ֆայլ կամ թղթապանակ ինչքան տեղ է զբաղեցնում ձեր համակարգչի հիշողությունում կամ որտեղ են դրանք գտնվում, ապա այս ծրագիրը հենց ձեր համար է: Այն շատ գեղեցիկ գրաֆիկական ինտերֆեյսով մի քանի վայրկյանում ցույց է տալիս հիշողության վրա գտնվող բոլոր ֆայլերը ըստ իրենց չափերի: Ծրագրի օգտակար գործողության գործակիցը բավականին բարձր է, քանի որ դրա միջոցով ես ազատվեցի բավականին շատ անպետք ֆայլերից

                                            Ներբեռնել

Комментариев: 0
накрутить телеграм
Tiko MnAcAkAnYaN
Tiko MnAcAkAnYaN
Был на сайте никогда
Читателей: 23 Опыт: 0 Карма: 1
Բլոգի էջերը դիտել են

1 7 4 2 7 1
 
Radio




все 20 Мои друзья
Я в клубах
Демотиваторы Пользователь клуба
Картинки Пользователь клуба
Клуб любителей кино CINEMAholic Пользователь клуба
Аниме Пользователь клуба
Любители книг Пользователь клуба
House M.D. Пользователь клуба
Фотографируем Пользователь клуба
avto-muzon Пользователь клуба
Выскажись здесь... Пользователь клуба