Խնայեք ձեր աչքերը: 20-20-20 կանոնը


Համակարգչի առաջ նստելով դուք նայում եք էկրանին և ոչ հաճախ եք թարթում աչքերը, որի պատճառով ձեր աչքերը չորանում են և արագ հոգնում: Գոյություն ունի մի կանոն, որը կոչվում է 20-20-20: Այն նախատեսված է աչքերը խնայելու համար:
20-20-20 նշանակում է, որ համակարգչի էկրանի առջև յուրաքանչյուր 20 րոպե աշխատելուց հետո պետք է անեք 20 վայրկյան ընդմիջում և նայեք հեռու օբյեկտների, որոնց նվազագույն հեռավորությունը կազմում է 20 ֆուտ (6 մետր):

Որպեսզի չմոռանաք դա անել յուրաքանչյուր 20 րոպեն մեկ, կարող եք օգտագործեք ցանկացած թայմեր: Windows-ի համար խորհուրդ է տրվում օգտագործել WorkRave ծրագիրը, որի միջոցով կարող եք նաև կատարել տարբեր վարժություններ ընդմիջման ժամանակ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Комментариев: 0

Ինչպես շատացնել Google Chrome-ի հաճախ այցելվող կայքերի քանակը


   Գաղտնիք չի, որ Google Chrome դիտարկչի սկզբնական էջում ցուցադրվում են հաճախ այցելվող կայքերը և դրանց տեղը այլ կայքեր տեղադրելու կամ դրանք շատացնելու հնարավորություն չկա: Սակայն գոյություն ունի Chrome-ի շատ օգտակար ավելացում, որի միջոցով հնարավոր է ինչպես շատացնել դրանց քանակը, այնպես էլ փոփոխել դրանք ըստ ձեր ճաշակի:   Ավելացումը տեղադրելու համար այցելեք այստեղ և սեղմեք Install:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`


Комментариев: 0

Անեկդոտներ


Որդին հարցնում է հորը, թե որտեղից է ինքը: Հայրը, կարմրելով, կմկմալով, շրջանցելով ամենանուրբ պահերը, ամեն ինչ բացատրում է և հարցնում.
– Հասկացա՞ր, որդիս:Ապշահար տղան.– Պարզվում է` բավականին հետաքրքիր է: Իսկ երբ մեր դասարանի Արմենն էր նույն հարցըտվել իր հայրիկին, նա պարզապես պատասխանել էր. <<Վարդենիսից>>:


Պապը հիշում է հին ու բարի ժամանակները.– Երբ ես փոքր էի, մայրս կարող էր ինձ խանութ ուղարկել 50 կոպեկով, և ես տուն էի վերադառնում 5 կգ կարտոֆիլով, երկու հատ մատնաքաշով, երեք շիշ կաթով, կես կգ պանրով, մեկ տուփ թեյով և մեկ կգ շաքարավազով: Իսկ հիմա հնարավոր չէ. չափից շատ են հսկող տեսախցիկները:

 
Պետին առաջ են քաշում: Գալիս է իր նախկին բաժին` հրաժեշտ տալու աշխատակիցներին.– Տղանե՜ր, շնորհակալություն ամեն ինչի համար: Ինչպե՞ս եք առանց ինձ մնալու: Նույնիսկխղճում եմ ձեզ: Իմ փոխարեն մի ապուշի կնշանակեն...Հնչում է տխուր մի ձայն.– Ըհը, էլի ապուշի են նշանակելու...


– Չգիտեմ ինչ գնեմ կնոջս ծննդյան տարեդարձի առթիվ:– Հարցրու իրեն:– Օ՛, ի՛նչ ես ասում: Ես այդքան փող չունեմ:
Կինը` ամուսնուն.– Սիրելիս, երեկ ինձ այնքան հաճոյախոսությունարեցիր: Նման բան քեզանից ես կյանքում չէի լսել:– Կներես, հարբած էի:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`


Комментариев: 0

ESET NOD32 Antivirus 5 beta


Eset ընկերությունը վերջապես թողարկել է NOD32 անտիվիրուսի 5-րդ սերնդի բետա տարբերակը: Այս տարբերակում կան մի շարք զգալի փոփոխություններ: Այժմ տեսնենք, թե 4-րդ տարբերակի համեմատ ինչ առավելություններ ունի այս նոր՝ 5-րդ տարբերակը.
— թարմացվել է ինտերֆեյսը: Այն դարձել է ավելի գրավիչ, պարզ և հարմար— ավելացել է նոր մոդուլ՝ ծնողական հսկողություն: Այն թույլ է տալիս արգելափակել անցանկալի կայքերը: — ավելացվել է նոր ռեժիմ խաղեր խաղացողների համար: Այդ ռեժիմում չկան բացվող պատուհաններ և տեղեկացումներ: Այդ ռեժիմը կարող է ավտոմատ միացվել, երբ բացվում է ամբողջ էկրանով որևէ խաղ:

— ընդլայնված ղեկավարում կրիչների համար: Ավտոմատ առաջարկում է ստուգել USB կրիչների և սկավառակների պարունակությունը:— այժմ համակարգչի սկանավորումը տեղի չի ունենում անմիջապես օպերացիոն համակարգ մտնելուց հետո: Այն կատարվում է մի փոքր ուշ, որը չի խանգարում համակարգի նորմալ բեռնավորմանը:— լավացվել են անտիսպամի և ֆայրվոլի մոդուլները— այլ մոդուլների հետ կապված թարմացումներ
32-բիթ տարբերակը
64-բիթ տարբերակը


Комментариев: 0

Ինչպես կոդավորել կամ թաքցնել թղթապանակները գաղտնաբառերով


Թղթապանակները կամ ֆայլերը թաքցնելու կամ կոդավորելու համար գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ ու ծրագրեր: Այսօր կխոսենք դրանցից մեկի մասին: Գոյություն ունի Folder Lock ծրագիր, որի միջոցով կարող ենք անել վերը նշված գործողությունները: Ծրագրից օգտվելը շատ հեշտ է: Ծրագրում կա 2 տարբերակ՝ կոդավորել և արգելափակել: Առաջին տարբերակի դեպքում պաշտպանությունը մեծանում է, սակայն ավելի դանդաղ է աշխատում: Խորհուրդ է տրվում օգտագործել երկրորդ տարբերակը (lock): Նշեմ նաև, որ այլ օգտագործող չի կարող ջնջել ծրագիրը, քանի որ այն հնարավոր է ջնջել միայն ծրագրի մեջ ձեր նշած գաղտնաբառը գրելով: Այժմ տեսնենք թե ինչպես է այն աշխատում:

1. Բացեք ծրագիրը և ակտիվացրեք (ակտիվացիոն կոդը փաթեթի մեջ առկա է):2. Ընտրեք Create New Locker:3. Գրեք որևէ գաղտնաբառ (ամենաքիչը 4 նիշ) և սեղմեք Ok:4. Ընտրեք Lock տարբերակը
5. Ընտրեք Lock տարբերակը և ձախ կողմից ընտրեք այն թղթապանակները, որոնք ուզում եք թաքցնել: Վերջում սեղմեք Lock: Թղթապանակը նորից հետ վերադարձնելու համար պետք է սեղմել Unlock: 


Եթե որոշակի ֆայլեր թաքցրել եք և ծրագիրը փակել, ապա դրանք նորից հետ վերադարձնելու համար պետք է բացել ծրագիրը, ընտրել Open Existing Locker տարբերակը և գրել գաղտնաբառը: Որից հետո բացված պատուհանում նշեք թղթապանակը և սեղմեք unlock: Ներբեռնեք ֆայլը, այնուհետև ներբեռնեք ծրագիրը utorrent-ի միջոցով:




Комментариев: 0

Ի՞նչ անել,եթե odnoklassniki.ru կայքում չկա "Проверять новые фотографии" և "Использовать набранные очки" հղումները

Проверять новые фотографии
1. մտնում եք ձեր էջ`
2. Ինտերնետ դիտարկիչի դաշտում գրում եք սա `www.odnoklassniki.ru/#st.cmd=userModerationPhoto

3. և սեղմում եք enter կոճակը


Использовать набранные очки 

1.Մտնում եք ձեր էջ`
2. ինտերնետ դիտարկիչի հասցեում գրում եք սա`www.odnoklassniki.ru/#st.cmd=auctionsMain&st._aid=Auctions_From_LeftNavBox

3. և սեղմում եք enter 
Комментариев: 0

Трюки с Биллиардом

Комментариев: 0

Фокус

Комментариев: 0

Ինչպե՞ս Odnoklassniki.ru կայքում անունը գրել հորիզոնական


Комментариев: 0

Ինչպես տեսնել Օդնոկլասնիկի կայքի փակ պրոֆիլով օգտագործողի բոլոր նկարները

Մի քանի շաբաթ առաջ բլոգում տեղադրել էի մի նյութ, որի միջոցով հնարավոր էր ինչպես փոխել, այնպես էլ տեսնել փակ պրոֆիլներով նկարները: Սակայն այդ բացթողումը այնքան տարածվեց, որ օդնոկլասնիկի ադմինիստրացիան որոշեց կատարել որոշակի փոփոխություններ այդ բացթողումը վերացնելու համար: Սակայն նրանք ստիպված են լինելու կանխել նաև այս բացթողումը, որի միջոցով կրկին հնարավոր է տեսնել փակ պրոֆիլների նկարները:
1. Մտնում եք Ձեր էջ:2. Փակ պրոֆիլի էջից սեղմում եք նկարի վրա մկնիկի աջ կողմի կոճակով և նշում «Copy Image URL»:

3. Paste եք անում դա որևէ տեքստային դաշտում (օրինակ notepad-ի մեջ)

4.Ինտերնետ դիտարկիչի հասցեի դաշտում գրում եք հետևյալը՝
www.odnoklassniki.ru/dk?st.cmd=userMain&st.cmd=userMain&tkn=6362&st.layer.cmd=PopLayerViewUserPhotoStickyOuter&st.layer.showNav=on&st.layer.photoId=

5. Երրորդ քայլի տեքստից copy եք անում նկարում նշված photoId-ն և տեղադրում նախորդ քայլի տեքստի վերջում ու սեղմում «Enter»:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Комментариев: 0
Страницы: ... 3 4 5 6 7 8 9
накрутить телеграм
Tiko MnAcAkAnYaN
Tiko MnAcAkAnYaN
Был на сайте никогда
Читателей: 23 Опыт: 0 Карма: 1
Բլոգի էջերը դիտել են

1 7 4 2 7 1
 
Radio




все 21 Мои друзья
Я в клубах
Демотиваторы Пользователь клуба
Картинки Пользователь клуба
Клуб любителей кино CINEMAholic Пользователь клуба
Аниме Пользователь клуба
Любители книг Пользователь клуба
House M.D. Пользователь клуба
Фотографируем Пользователь клуба
avto-muzon Пользователь клуба
Выскажись здесь... Пользователь клуба